Լրահոս

07.02.2011 15:47


Արտագաղթողները վնասո՞ւմ են Հայաստանի կերպարին

Արտագաղթողները վնասո՞ւմ են Հայաստանի կերպարին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ բանաստեղծ, ԱՄՆ-ում Արցախի առաջին ներկայացուցիչ Արտեմ Հարությունյանը նշել է, որ վերջին շրջանում սփյուռքահայերը մի տեսակ անվստահությամբ են  վերաբերվում այն բանին, թե արդյոք իրենց նվիրաբերած դրամները նպատակայի՞ն են օգտագործվում, թե՞ ոչ։

-Մեր իմիջին վնասում են այն մարդիկ, որոնք նոր վհատված՝ արտագաղթել են և անվերջ թույն են լցնում Հայաստանի վրա՝ ներկայացնելով նրան մի խարդախ, մի տակառ, որի մեջ որքան փող լցնես, համարի՝ կորած է։ Բայց դա, իհարկե, այդպես չէ,-նշել է նա։

Այն դիտարկմանը, թե բայց չէ՞ որ դրանում ինչ-որ ճշմարտության տարր կա, Արտեմ Հարությունյանը պատասխանել է, թե համաձայն է, որ կան վատերը, բայց ոչ բոլոր են այդպիսին։

-Նույնիսկ ղեկավարության մեջ կան լավ մարդիկ։ Հասարակ մի բան՝ այդ թոշակները, որ կենտրոններից փոստեր են տեղափոխել, ու 42 000 մարդ չի կարողանում թոշակ ստանա։ Այդ խեղճ պառավները գալիս-խնդրում են փոստերում, բայց դա չվերագրենք բոլորին, մեկն է դա կարգադրել, չպիտի դա ողջ Հայաստանին վերագրել։ Ես համաձայն եմ ձեզ հետ, որ, այո՛, մենք շատ մեծ թերություններ ունենք, որ օլիգարխ հարուստներ կան, որոնք հեչ չեն մտածում Հայաստանի որբ երեխայի, ընչազուրկ ընտանիքների մասին, և իրենց  ավտոտնակները «Տոյոտայով» ու «BMW»-ով են լցնում։ Ահա այս պատճառով է, որ սփյուռքահայերը վախանում են՝ իրենց տված երկու կոպեկ փողը տեղ կհասնի՞, թե՞ ոչ։ Բայց միևնույն  ժամանակ չափից ավելի էգոիստ են դարձել սփյուռքահայերը։ Գուցե փափուկ, հարմարավետ կյանքից է,-ընդգծել է Արտեմ Հարությունյանը։

Պատասխանելով այն դիտարկմանը, թե հնարավոր է՝ հասարակությունը երկպալատանի խորհրդարանի գաղափարին և Հայաստանի ներքին գործերին սփյուռքահայերի խառնվելուն դեմ լինի, քանի որ Սփյուռքը անարձագանք թողեց մարտիմեկյան դեպքերն ու ընտրական կեղծիքները, նա արձագանքել է։

-Շատ բարդ հարց է  քաղաքական վիճակը։ Ես, օրինակ, կողմ էի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ետ չգար, բայց դեմ եմ բռնություններին, որ եղան։ Կարելի էր գուցե բանակցությունների ձևեր գտնել, նստել ընդդիմության հետ՝ այն որոշ քյանդրբազների, որ ազգային կոչի ներքո բերեցին բախման, և մարդկային արյուն հոսեց։ Այս ամենը արձագանքվեց։ Ես, օրինակ, դրանից հետո շատ եմ եղել սփյուռքահայերի տանը, և նրանք ցավով էին այդ դեպքերին արձագանքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը