Լրահոս

01.12.2015 17:00


Ապօրինի հատված ակացիաներ Երևան-Սևան ճանապարհին

Ապօրինի հատված ակացիաներ Երևան-Սևան ճանապարհին

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն օրերս ահազանգ էին ստացել, որ Երևան-Սևան ճանապարհի 38-րդ կմ-ին ապօրինի ծառահատում է կատարվում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 24 հատված ակացիա՝ միջինը 3 մ երկարությամբ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառերը հատել է 1971 թ. ծնված Ռոբերտ Վ.-ն: Նա բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը