Աշխարհ

02.12.2015 09:50


ԱՄՆ–ը հատուկջոկատայիններ կուղարկի Իրաք

ԱՄՆ–ը հատուկջոկատայիններ կուղարկի Իրաք

ԱՄՆ–ը մտադիր է հատուկջոկատայինների խումբ ուղարկել Իրաք՝ «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարելու նպատակով։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, ասել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը։

Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ նշված ուժերը կարող են ռազմական գործողություններ ծավալել նաև Սիրիայում։

«Նշված հատուկ ուժերը երկար ժամանակահատվածի ընթացքում կարող են մարտարշավներ իրականացնել, հավաքել հետախուզական տվյալներ և որսալ ԻՊ առաջնորդներին»,–ասել է Քարթերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը