Աշխարհ

02.12.2015 11:03


Ֆրանսիայի ՌՕՈւ–ն նոր ավիահարվածներ է հասցրել Իրաքում ԻՊ դիրքերին

Ֆրանսիայի ՌՕՈւ–ն նոր ավիահարվածներ է հասցրել Իրաքում ԻՊ դիրքերին

«ՌԻԱ նովոստին», «BFMTV» հեռուստաալիքին հղումով, հայտնում է, որ Ֆրանսիայի ՌՕՈւ–ն նոր ավիահարվածներ է հասցրել Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ավիագործողություններին մասնակցել է 15 ինքնաթիռ, այդ թվում՝ «Mirage» կործանիչները։ Հարվածների արդյունքում ոչնչացվել է պայթուցիկ սարքավորումների պահեստ։

Հիշեցնենք՝ Ֆրանսիան Իրաքում և Սիրիայում ԻՊ դեմ գործող, 65 երկրից բաղկացած հակաահաբեկչական կոալիցիայի անդամ է, որը Սիրիայում ռմբակոծում է ահաբեկիչների դիրքերը առանց տեղական իշխանությունների թույլտվության։

Փարիզը հաճախակիացրել է զինյալների դիրքերին հասցվող ավիահարվածները երկրում նոյեմբերի 13–ի ահաբեկչություններից հետո, որոնց զոհ դարձավ 130 մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը