Լրահոս

03.12.2015 00:38


Դեկտեմբերի 3-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ՝ ձյան տեսքով

Դեկտեմբերի 3-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ՝ ձյան տեսքով

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 3-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք, մերկասառույց և տեսանելիության անկում:

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: 4-ին, 6-ին առավելապես արևելյան շրջաններում, 5-ին շրջանների մեծ մասում ձյան տեսքով տեղումները կպահպանվեն, սակայն կդիտվի նրանց ինտենսիվության զգալի նվազում:

Դեկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ, 3-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում`

Դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 4-ին, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 5-ին կա թույլ ձյան հավանականություն:

Երևանի դեկտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.30C (1983 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -8.50C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.20C

Այս խորագրի վերջին նյութերը