Լրահոս

23.11.2009 15:49


Էդվարդ Միլիտոնյան. « Մենք ի սկզբանե ասել ենք, որ առանց նախապայամանների են լինելու հարաբերությունները»

Էդվարդ Միլիտոնյան. « Մենք ի սկզբանե ասել ենք, որ առանց նախապայամանների են լինելու հարաբերությունները»

Մշակույթի նախարարության հրատարակչության գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը «7օր»-ի հետ զրույցում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասել է, որ գործընթացը դրական  է գնահատում, և այստեղ իր համար առաջնային խնդիրը սահամանի բացմումն է։

-Շատ կարևոր է, որ երկու ժողովուրդ, երկու պետություն կարողանան իրար հետ հարաբերվել, որովհետև երկար դարերով չես կարող այս վիճակը պահապանել։ Երկու կողմի  համար էլ դժվար է։ Առաջիկայում շատ հարցեր իրենց տեղը կընկնեն,-ասել է նա։

Խոսելով վտանգների մասին՝ Էդվարդ Միլիտոնյանն ասել է, թե չպետք է թույլ տալ, որ Էրդողանի և Գյուլի հայտարարություններն անպատասխան մնան։

-Մենք ի սկզբանե ասել ենք, որ առանց նախապայամանների են լինելու հարաբերությունները, բայց Էրդողանի և Գյուլի հայտարարությունները միտված են իրար կապելու այս երկու գործընթացները։ Այս իրավիճակը հուշում է մեզ, որ անհրաժեշտ է քաղաքականապես և դիվանագիտորեն ակտիվ լինել  և արագ արձագանքել մեզ վտագող ամեն մի ձևակերպման,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը