Աշխարհ

03.12.2015 11:51


Մեծ Բրիտանիան առաջին ռումբերն է նետել ԻԼԻՊ–ի վրա (տեսանյութ)

Մեծ Բրիտանիան առաջին ռումբերն է նետել ԻԼԻՊ–ի վրա (տեսանյութ)

Բրիտանական խորհրդարանը հավանություն է տվել Սիրիայում ԻՊ ահաբեկիչների դեմ ռազմական գործողություն սկսելու որոշմանը։ «BBC»–ի փոխանցմամբ՝ կողմ է քվեարկել 397 պատգամավոր, դեմ՝ 223։

Նման առաջարկ էր արել վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ նշելով, որ ավիահարվածները կապահովեն բրիտանացիների անվտանգությունը։

Դեմ քվեարկողների մեջ է եղել լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը, որն ավելի վաղ Քեմերոնից պահանջել էր ներողություն խնդրել այն հայտարարության համար, թե որոշմանն ընդդիմացողներն ահաբեկիչների կողմնակիցներն են։

ԱԳ «ստվերային նախարար» Հիլարի Բենն էլ հայտարարել է, որ ԻՊ ահաբեկիչները ֆաշիստներ են, որոնց հարկավոր է ոչնչացնել։

«Մենք պետք է դիմակայենք այդ չարիքին։ Ժամանակն է նոր ներդրում ունենալ Սիրիայում։ Իմ գործընկերներին խնդրում եմ կողմ քվեարկել»,–ասել է Բեննը։

Այդ ընթացքում Լոնդոնի կենտրոնում հավաքված բրիտանացիները պաստառներով բողոքի ցույց են արել՝ պահանջելով չներքաշվել Սիրիայի պատերազմ։

Այսօր արդեն հայտնի է դարձել, որ թագավորական ՌՕՈւ–ի «Tornado GR4» առաջին կործանիչները թռել են Կիպրոսի «Աքրոթիրի» ավիաբազայից և առաջին հարվածները հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը