Աշխարհ

03.12.2015 12:15


Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը Բելգրադում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակներում, հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Այս մասին հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը։

Կողմերը կարծիքներ են փոխանակել ԼՂ–ի բանակցային գործընթացի ներկայիս վիճակի, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի համանախագահների միջնորդության, առաջիկա ծրագրերի, Սարգսյան–Ալիև հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ։

Էլմար Մամեդյարովը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ավելացնելու կարևորությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը