Լրահոս

03.12.2015 15:08


Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները խիստ դժվարանցանելի են

Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները խիստ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ՝ հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն:

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով խիստ դժվարանցանելի է Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքը: Նախարարությունը խորհուրդ է տալիս առայժմ խուսափել այս ճանապարհահատվածով երթևեկելուց:

Ուժեղ քամու և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Աշտարակ-Արտաշավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սևանի, Գավառի, Մարտունու ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց և Մեղրու լեռնանցքները:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը