Լրահոս

03.12.2015 16:28


Ննջասենյակի հատակին հայտնաբերվել է դի

Ննջասենյակի հատակին հայտնաբերվել է դի

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14.51-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Փայտեբարակ թաղամասի 10-րդ շարքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել բնակչի դին:

Այս խորագրի վերջին նյութերը