Լրահոս

04.12.2015 20:25


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 4-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 4-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը։
Բացահայտվել է գողության`7, խարդախության՝ 11, կողոպուտի, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 30-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը