Լրահոս

05.12.2015 08:21


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Տիգրանաշեն-Երասխ ավտոճանապարհները:

Լոռու և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհի 22-24 կմ-ին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Այս խորագրի վերջին նյութերը