Լրահոս

05.12.2015 10:53


Գորիսի ավտոճանապարհներին մերկասառույց է

Գորիսի ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ՝ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մերկասառույց է, իսկ Մարտունիում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը