Լրահոս

06.12.2015 11:51


«Թեժ գծով» ստացվել է 5 զանգ

«Թեժ գծով» ստացվել է 5 զանգ

Ինչպես տեղեկացրել էինք՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերին արագ արձագանքելու նպատակով դեկտեմբերի 5-ից ոստիկանությունում գործում է բազմուղի «Թեժ գիծ»՝ 010-54-69-12, 010-54-69-14 հեռախոսահամարներով:
Միջազգային դիտորդական առաքելությունների համար՝ անգլերենով և ֆրանսերենով, գործում է 010-52-42-28 հեռախոսահամարը,
ԱՊՀ դիտորդական առաքելությունների հետ կապի համար՝ ռուսերենով՝ 010-57-31-39 հեռախոսահամարը:

Դեկտեմբերի 6-ի՝ ժամը 11-ի դրությամբ՝ «Թեժ գծով» ստացվել է 5 զանգ՝ երկուսը՝ մարզերից, երեքը՝ Երևան քաղաքից.
- մի քաղաքացի հայտնել է, թե գտնվում է Նորք Մարաշի հիվանդանոցում և ցանկանում էր իմանալ, թե ինչպես մասնակցի հանրաքվեին,
- Վաղարշապատից զանգահարած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե կարո՞ղ է քվեարկել Երևանում,
- քաղ. Ա.-ն էլ անձնագիրը չէր ստացել, ցանկանում էր տեղեկանալ, թե այսօր կարո՞ղ է ստանալ,
- երկու քաղաքացի խնդրում էր տրամադրել անձնագրային և վիզաների վարչության հեռախոսահամարը:
«Թեժ գծով» ստացված բոլոր հարցերին տրվել է անհրաժեշտ տեղեկատվություն:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը