Լրահոս

06.12.2015 14:11


Ստուգվում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» դիտորդին՝ ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելու ահազանգը

Ստուգվում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» դիտորդին՝ ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելու ահազանգը

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» կայքէջում (www.hra.am) դեկտեմբերի 6-ին հրապարակվել են տեղեկություններ, որ 1/24 ընտատեղամասում հանձնաժողովի նախագահը դիտորդին թույլ չի տվել ծանոթանալ գրանցամատյաններին։

Մեկ այլ ահազանգի համաձայն՝ նույն տեղամասում խախտվել է գաղտնի քվեարկությունը։

Մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն, նախապատրաստվում են նյութեր։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը