Լրահոս

07.02.2011 16:09


Քաղաքագետ. «ԵԽԽՎ-ում ենթահանձնաժողովի ստեղծումը որևէ ազդեցություն չի ունենալու ԼՂ բանակցությունների վրա»

«7օր»-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն, անդրադառնալով ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով զբաղվող ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսմանը, նշել է, որ դա որևէ ազդեցություն չի ունենալու Լեռնային Ղարաբաղի բանակցությունների վրա, քանի որ նման հանձնաժողովի ստեղծման փորձ եղել է նաև մի քանի տարի առաջ, որը, սակայն, ոչ մի արդյունքի հասնել չկարողացավ։ Քաղաքագետը գտնում է, որ ԵԽԽՎ պետություններին հարցի քննարկմանը ներգրավելը հիմնահարցի ուղղակի լուծման տապալման միջոցներից է։

-Քանի որ հիմա ԵԽԽՎ նախագահը ազգությամբ թուրք է, ապա նա ինչ-որ կերպ փորձում է օգտակար լինել Ադրբեջանին, սակայն ոչ թե ի օգուտ Ադրբեջանի հակամարտության լուծման ուղղությամբ, նրանք էլ են հասկանում, որ դա հնարավոր չէ, այլ ուղղակի պրոադրբեջանական քարոզչության ուժեղացման դիրքերից,-նշել է Լ. Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքերով՝ քանի որ ԵԽԽՎ-ում որոշումները ընդունվում են կոնսենսուսի միջոցով, ապա Հայաստանի պատվիրակության չմասնակցելը հնարավորություն կտա քննարկել և դեմ քվեարկել ու տապալել այդ բանաձևը, որը ավելի հեռանկարային քայլ է և կարող է նորմալ արդյունքների բերել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը