Լրահոս

06.12.2015 16:00


Ոստիկանության պարզաբանումն ու հայտարարությունը

Ոստիկանության պարզաբանումն ու հայտարարությունը
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«Ոչ»-ի համատեղ շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ լրացուցիչ ցուցակները պետք է նախապես կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր իրերի բերմամբ քվեարկության օրը իրենց բնակավայրերում չէին կարող լինել: Ըստ հայտարարության՝ «լրացուցիչ ցուցակներում» ընդգրկված են շատ մեծթվով մարդիկ գյուղական վայրերից, ովքեր քվեարկելու իրավունք են ստացել Երեւանում՝ երևույթը մեկնաբանելովընտրակեղծիքի նախապես մտածված հնարք:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս պարզաբանում է, որ ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերջնաժամկետը 2015 թ. նոյեմբերի 29-ն էր: Համապատասխան անձնագրային ծառայությունը իրավասու չէ դիմում ներկայացնելու պարագայում քննարկելու հետագա փաստական հիմքերի առկայության հնարավորությունը և ենթադրությունների արդյունքում մերժել դիմումատուին՝ հիմքում դնելով այն կանխավարկածը, որ անձը տվյալ օրը չի գտնվելու նշված համայնքում: Անձի դիմումը մերժվում է, եթե այն ներկայացվել է ժամկետի խախտմամբ:
Լրացուցիչ ցուցակները կազմվել են օրենքով սահմանված կարգով և ժամկետում: Անհատական տվյալների կրկնությունների նկատմամբ հանրային վերահսկողությունը ապահովելու համար օրենքով սահմանված կարգով դրանք հիմնական ցուցակների հետ տրամադրվել են նաև ընտրական տեղամասերի հանձնաժողովների նախագահներին և տեղադրվել ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Յուրաքանչյուր ոք կարող է ներբեռնել ամբողջական ցուցակները և համոզվել, որ անձի տվյալները ընդգրկված են միայն մեկ տեղ և մեկ ցուցակում:
ՀՀ ոստիկանությունը պատասխանատու է օրենքով սահմանված կարգով քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները վարելու, հրապարակելու համար:
Պատրաստ ենք աջակցելու ցանկացած տեղեկատվության տրամադրման հարցում:
Հայտարարություն
Ոստիկանությունը շարունակում է իրականացնել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքին հետևող զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների, վստահված անձանց, դիտորդների ահազանգերի մշտադիտարկում, գործում է արագ արձագանքման և հետադարձ կապի համակարգը: Դեկտեմբերի 6-ի ժամը 14-ի դրությամբ ոստիկանությունում ուսումնասիրվել է 38 ահազանգ, որոնցից 3-ը ստացվել է ոստիկանության «Թեժ գծով», 2-ը՝ տարածքային մարմինների հերթապահ մասերից, իսկ 33-ը կայքէջերից: Ահազանգերը հիմնականում վերաբերել են քվեարկելուն ուղղորդելուն, դիտորդական գործունեությանը խոչընդոտելուն, լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն, ընտրակաշառքի փորձին, ընտրացուցակների ճշգրտմանը, ընտրակեղծիքին, վստահված անձանց նկատմամբ սպառնալիքին, քարոզչությանը, տեղամասերում կուտակումներին և այլն: Բոլոր ահազանգներն ուղղորդվել են ոստիկանության տարածքային մարմիններ և Անձնագրյին ու վիզաների վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար: Ոստիկանությունը համագործակցության համար շնորհակալություն է հայտնում բոլոր այն տեղեկատվություն տրամադրողներին, որոնք առաջնորդվում են ընտրախախտումները բացառելու ազնիվ մտահոգությամբ: Միևնույն ժամանակ, կրկին կոչ ենք անում հիմնվել միայն փաստական տվյալների և հիմնավոր տեղեկությունների վրա, զերծ մնալ անստույգ լուրեր տարածելու գործելակերպից և ապատեղեկատվությամբ արհեստականորեն լարված մթնոլորտ ստեղծելու անընդունելի մարտավարությունից:

Այս խորագրի վերջին նյութերը