Լրահոս

07.12.2015 01:09


Ռուբեն Հայրապետյանի ընտրատեղամասում հաղթեց «Ոչ»-ը

Ռուբեն Հայրապետյանի ընտրատեղամասում հաղթեց «Ոչ»-ը

Երեւանի Ավան վարչական շրջանի 1/12 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց։ Նշված ընտրատեղամասում եղել է 2012 ընտրող, որից ընտրությանը մասնակցել է 938 ընտրող։ Հանձնաժողովի նախագահ Արթուր Սաֆարյանը zham.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասում լուրջ խախտումներ չեն գրանցվել։
Նախքան քվեատուփի բացելը հանձնաժողովը պարզեց, որ ելուտների եւ քվեարկողների թվերի միջեւ անճշտություն կա վեց քվեաթերթիկով։

Ավանի 1/12 ընտրատեղամասում հաշվարկի ավարտից հետո պարզ դարձավ, որ սահմանադրական փոփոխությունների դեմ քվեարկողների թիվը գերազանցում է կողմնակիցների թվին։ Նշված ընտրատեղամասում 530 ընտրող քվեարկել է «Ոչ», 365 ընտրող՝ Այո։ 34 քվեաթերթիկ համարվել է անվաներ։
Նշենք,որ այս ընտրատեղամասում քվեարկել է ՀՖՖ -ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը