Լրահոս

07.12.2015 17:25


Ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ՝ հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Գավառ, Մարտունի, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում և Սևանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Վարդենյաց լեռնանցքի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը