Լրահոս

07.12.2015 21:20


Շահումյան փողոցում բախվել է երկու ավտոմեքենա, որոնցից մեկը բռնկվել է

Շահումյան փողոցում բախվել է երկու ավտոմեքենա, որոնցից մեկը բռնկվել է

Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.37-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան փողոցում՝ բանկի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը բռնկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «ГАЗ-2410» մակնիշի 34 VR 469 (վարորդ՝ Ղ. Դ.) և «Opel Astra» մակնիշի 34 CP 046 պետհամարանիշներով (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները, ինչի հետևանքով այրվել է «Opel Astra»-ի շարժիչի հատվածը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1991 թ. ծնված Վ. Ա.-ը և 1992 թ. ծնված Հ. Խ.-ը տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել շարժիչի հովացման աշխատանքներ:

«ГАЗ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր` 1985 թ. ծնված Մ. Դ.-ը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը