Աշխարհ

09.12.2015 09:50


Պուտին. «Սու-24 –ի ինքնագրի տվյալները չեն փոխում մեր վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ»

Պուտին. «Սու-24 –ի ինքնագրի տվյալները չեն փոխում մեր վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ անկախ նրանից, թե ինչ տվյալներ կստացվեն Թուրքիայի ՌՕՈւ–ի կողմից խոցված Սու–24–ի ինքնագրի վերծանումից՝ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները չեն փոխվի։ Այս մասին գրում է «gazeta.ru»–ն։

«Մեկ անգամ ևս ասում եմ՝ մենք Թուրքիային ընդունում էինք ոչ միայն որպես բարեկամական երկիր, այլև դաշնակից ահաբեկչության դեմ պայքարում, և ոչ ոք չէր սպասում նման դավաճանական հարված թիկունքից»,–ասել է Պուտինը ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը։

Նախագահը նաև ընդգծել է՝ Ռուսաստանը պե՛տք է իմանա կատարվածի բոլոր մանրամասները։ Պուտինը կարգադրել է ռուս մասնագետներին աշխատել միջազգային փորձագետների հետ, որոնք կարող են վերծանել սև արկղի տվյալները։

Ավելի վաղ Շոյգուն խոցված ռմբակոծիչի ինքնագիրը տարել էր Կրեմլ՝ ներկայացնելու Պուտինին։

Նախարարը զեկուցել է, որ սև արկղը գտնվել է ինքնաթիռի անկման վայրում սիրիական բանակի հատուկ ծառայությունների անխոնջ աշխատանքների շնորհիվ. ահաբեկիչներն արագ լքել են այդ տարածքը՝ չհասցնելով վերցնել ինքնագիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը