Աշխարհ

09.12.2015 10:35


Հրապարկվել է ՌԴ սուզանավից ԴԱԻՇ–ի դիրքերի առաջին ռմբակոծումների տեսանյութը

Հրապարկվել է ՌԴ սուզանավից ԴԱԻՇ–ի դիրքերի առաջին ռմբակոծումների տեսանյութը

ՌԴ–ն Սիրիայում ԴԱԻՇ–ի դիրքերին առաջին հարվածներն է հասցրել Միջերկրական ծովում գտնվող «Ростов-на-Дону» սուզանավից «Калибр» տեսակի թևավոր հրթիռներով։ Այս մասին, «izvestia»–ի փոխանցմամբ, նախագահ Վլադիմիր Պուտինին է հաղորդել ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։

Նախարարը հայտնել է, որ Մոսկվան նախապես զգուշացրել է հարվածների մասին Իսրայելին և հակաահաբեկչական կոալիցիան գլխավորող ԱՄՆ–ին։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ զինվորականները թևավոր հրթիռներով ռմբակոծում էին ահաբեկիչների դիրքերը Կասպիական նավատորմից և ռազմավարական ավիացիայի ինքնաթիռներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը