Լրահոս

09.12.2015 11:09


Որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ մերկասառույց է

Որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վանաձոր-Ալավերդի, Վայք-Սարավան, Սիսիան- Զանգեր, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը