Լրահոս

09.12.2015 11:35


Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մերկասառույցը մաքրվել է

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մերկասառույցը մաքրվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ՝ «Թումանյանի» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած մաքրման և մշակման աշխատանքների արդյունքում Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի մերկասառույցը վերացել է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը