Լրահոս

09.12.2015 14:23


ԱՄՆ դեսպանատունը դիտարկելու է ընտրախախտումների մասին հաղորդումները հետաքննելու ուղղությամբ գործադրվող ջանքերը

ԱՄՆ դեսպանատունը դիտարկելու է ընտրախախտումների մասին հաղորդումները հետաքննելու ուղղությամբ գործադրվող ջանքերը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը առցանց ռեժիմով պատասխանել է դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի լեգիտիմության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին.

«Մենք՝ ԱՄՆ կառավարությունը և դեսպանատունը, խորապես մտահոգված ենք կիրակի օրը անցկացված հանրաքվեի ընթացքում խախտումների մասին արժանահավատ հաղորդումներով: Դրանք պետք է հետաքննել, որպեսզի Հայաստանի ժողովուրդը կարողանա վստահել հանրաքվեի արդյունքներին: Մենք շարունակելու ենք դիտարկել այդ արժանահավատ հաղորդումները հետաքննելու ուղղությամբ իշխանությունների գործադրած ջանքերը, և մտահոգությունների առկայության դեպքում այդ մասին կտեղեկացնենք կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը»:

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը