Լրահոս

09.12.2015 16:41


Մահվան ելքով ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին

Մահվան ելքով ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15.12-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 45-50-րդ կմ-ին՝ Մարալիկ քաղաքի «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՈւԱԶ» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Մարալիկի ԲԿ, սակայն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը