Լրահոս

09.12.2015 17:05


Փլուզման վտանգ Տիգրան Մեծի պողոտայում (լուսանկարներ)

Փլուզման վտանգ Տիգրան Մեծի պողոտայում (լուսանկարներ)

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09.34-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի տներից մեկին հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով տան հիմքը թուլացել է, և ծեփամածիկը թափվում է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ տունը 1928 թ.-ին կառուցված բաղդատե առաստաղով և պատերով շինություն (100 քմ) է, ննջասենյակում առկա են 0.5 սմ լայնությամբ ճաքեր և պոկված ծեփեր (1 քմ):

Դեպքի մասին տեղեկացվել է քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:

Այս խորագրի վերջին նյութերը