Լրահոս

09.12.2015 21:20


Իրանի ԶՈւ ցամաքային ուժերը կանցկացնեն հակաահաբեկչական զորավարժություն

Իրանի ԶՈւ ցամաքային ուժերը կանցկացնեն հակաահաբեկչական զորավարժություն

Իրանի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդասթան դեկտեմբերի 8-ին հայտարարել է, որ առաջիկա օրերն Իրանի զինված ուժերը Թեհրանի մոտակայքում իրականացնելու են հակաահաբեկչական զորավարժություն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը դիմակայելու իրենց պատրաստությունն ցույց տալու համար։ «razm.info»–ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Փուրդասթանը հայտարարել է, որ իրենք ԻՊ դեմ պայքարում պատրաստ են կիրառել ցանկացած միջոց, բացի միջուկային, քիմիական և կենսաբանական զենքերից՝ հավելելով, որ ցանկացած ոտնձգություն Իրանի պետական անվտանգության հանդեպ արժանանալու է ջախջախիչ պատասխանի։

Նա նաև նշել է Ռուսաստանից Իրանին փոխանցվող Ս-300 զենիթահրթիռային համակարգերի մասին ու հավելել, որ Թեհրանի օրակարգում է նաև Տ-90 տանկերի գնումը։

Մանրամասները՝ «razm.info»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը