Լրահոս

09.12.2015 17:56


Ապարան-Նիգավան ավտոճանապարհին սաստիկ քամի է

Ապարան-Նիգավան ավտոճանապարհին սաստիկ քամի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ՝ հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վայք-Սարավան, Սիսիան-Զանգեր, Գորիս-Շուռնուխի-Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ապարան-Նիգավան ավտոճանապարհին սաստիկ քամի է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը