Կարծիք

10.12.2015 13:24


Նոր քաղաքական ուժի խնդիրը պիտի լինի կայանալ որպես իրական այլընտրանք

Նոր քաղաքական ուժի խնդիրը պիտի լինի կայանալ որպես իրական այլընտրանք

Մի քանի նկատառում անցկացված հանրաքվեի մասով:

Առաջին. պարզ դարձավ, որ կա առնվազն 420 000 մարդ, ով չնայած ծանր սոցիալ-տնտեսական վիճակին գնաց ու դեմ քվեարկեց փոփոխություններին՝ կատարելով իր քաղաքացիական պարտքը: Ավելին, մոտ 50 հազար 323 մարդ (անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակին համապատասխան) նույնպես կարող է դիտարկվել որպես մոբիլիզացիոն զանգված: Նշված մոտ 500 հազարանոց էլեկտորատի հետ պետք է աշխատի ՀՀ-ում ձևավորվող ցանկացած նոր քաղաքական ուժ, պետք է աշխատել շատ լուրջ ու միաժամանակ շատ անկեղծ կերպով:

Որպես նման ուժ կարող է հանդես գալ Արա Աբրահամյանի քաղաքական նախաձեռնությունը, ինչի հաջողությունը կախված է թե՛ իր թիմի մենեջմենթի արդյունավետությունից, թե՛ հայ հասարակությունից եկող ազդակներից:

Երկրորդ. իշխանություններն ինչպես կեղծել են, այնպես էլ կկեղծեն ընտրություննները, սա պետք է վերջապես հասկանալ ու դրա դեմ պայքարել ոչ թե ընտրությունների օրը կամ ընտրություններից հետո, այլ ընտրություններից առաջ, ամիսներ, նույնիսկ տարիներ առաջ: Հետևաբար, նոր քաղաքական ուժի երկրորդ խնդիրը ընտրական ինստիտուտը ապականելու դեմ ուղղված մեխանիզմների մշակումն ու ներդրումն է, շատ բարդ, բայց միաժամանակ շատ կարևոր ու պատասխանատու մի առաքելություն:

Վերջապես երրորդ. իշխանության ներսում, պետական ապարատում նույնպես կան մարդիկ, ովքեր դժգոհ են իրավիճակից, բայց ելնելով կենսական խնդիրներ լուծելու անհրաժեշտությունից նրանք ստիպված են ծպտյալ կարգավիճակում լինել: Նոր քաղաքական ուժի խնդիրը պիտի լինի կայանալ որպես իրական այլընտրանք, ստեղծել համապատասխան վստահության մթնոլորտ, ինչի պարագայում նշված ներիշխանական զանգվածը կկարողանա ավելի ազատ լինել ու ճիշտ պահին միանալ համակարգը անխուսափելիորեն փոխող նոր ուժին:

Կարապետ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը