Լրահոս

11.12.2015 08:25


ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի՝ ժամը 08.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի Է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վայք-Սարավան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Սիսիանի տարածաշրջանում, Գորիս-Շուռնուխ-Կապան, Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին, և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը