Լրահոս

11.12.2015 17:10


Հարուցվել է քր. գործ՝ թիվ 11/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի առթիվ

Հարուցվել է քր. գործ՝ թիվ  11/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի առթիվ

Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում պարզելու թիվ 11/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի բոլոր հանգամանքները։

Դեկտեմբերի 6-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ինտերնետային կայքում հրապարակվել են լուսանկարներ և ահազանգ առ այն, որ թիվ 11/03 ընտրատեղամասում «Լուսանկարում պատկերված ընտրողն երկու անգամ տարբեր հագուստներով քվեարկել է»:

Նշված առերևույթ խախտման դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը), որով նախաքննությունն իրականացվում է Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը