Լրահոս

12.12.2015 07:44


Որոշ տարածքներ կհոսանքազրկվեն

Որոշ տարածքներ կհոսանքազրկվեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի`
10:00-14:00 Մաշտոցի պող. 54, Կորյունի փ. 21, 23, 25 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,

Արարատի մարզի`
10:00-12:00 Լանջանիստ, Զանգակատուն, Վարդաշատ և Ուրցալանջ գյուղերը մասնակի Ուրցալանջ գյուղի «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել», «Օրանժ-Արմենիա» ընկերությունների բջջային կայանները, թիվ 31549 Հայկական զորամասերը, «Հայաէրոնավիգացիա», «Զովաշեն հեռուստակայան», «Հայհիդրոմետ կայան» հանրային բաժանորդները,
10:00-14:00 Տիգրանաշեն գյուղը մասնակի, Վեդի քաղաքի Շիրազի փողոցը մասնակի,
10:00-15:00 Ոսկետափ գյուղը մասնակի,
10:30-16:00 Այգազարդ գյուղը մասնակի, Արտաշատ քաղաքի Օրբելի փողոցը մասնակի,

Վայոց Ձորի մարզի`
10:00-16:00 Զառիթափ գյուղը մասնակի,

Գեղարքունիքի մարզի`
10:00-12:00 Լանջաղբյուր, Գանձակ, Սարուխան, Ծաղկաշեն, Կարմիր գյուղերը և Գավառ քաղաքի Հացառատ թաղամասը մասնակի,
10:00-17:00 Արծվանիստ գյուղը մասնակի, ԱԻՆ-ի վարչական շենքը
14:00-15:00 Ցամաքաբերդ համայնքը, Գոմաձոր գյուղի ԳԷՍ-ի թաղամասը, «Սեմոյի Մոտ», «Գագարի մոտ», «Ախթամար» ռեստորանները, «Սիսուան», «Կարեն» ՍՊ ընկերությունները և հարակից հանրային բաժանորդները,
14:00-16:30 Կարճաղբյուր գյուղը մասնակի և հարակից հանրային բաժանորդները,

Տավուշի մարզի`
10:00-12:00 Իջևան քաղաքի Արցախյան փողոցը մասնակի,
11:00-13:00 Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի ուսումնարանի հարակից տարածքը մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Այս խորագրի վերջին նյութերը