Աշխարհ

12.12.2015 10:05


Բլեեր. «Եթե Քադդաֆիի հետ գործարքը չլիներ, ԻՊ–ն այժմ քիմիական զենք կունենար»

Բլեեր. «Եթե Քադդաֆիի հետ գործարքը չլիներ, ԻՊ–ն այժմ քիմիական զենք կունենար»

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը հայտարարել է, որ եթե 2004–ին գործարք չկայանար Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի հետ, ապա Լիբիայի «Իսլամական պետության» զինյալներն այսօր զանգվածային ոչնչացման զենք կունենային։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «The Guardian»–ին հղումով։

2004–ին Բլեերը պայմանավորվածություն էր ձեռք բերել լիբիացի առաջնորդի հետ, ըստ որի՝ Լիբիայից հանվում էր միջազգային մեկուսացումը՝ Քադդաֆիի՝ քիմիական զենքից հրաժարվելու դիմաց։

«Հակառակ դեպքում Լիբիան կշարունակեր հովանավորել ահաբեկչությունը, քիմիական ու միջուկային զենքի մշակումը և մեկուսացված մնալ միջազգային հանրությունից»,–ասել է Բլեերը։

Նրա խոսքերով՝ վտանգ կսպառնար հատկապես քիմիական զենքից, որը կհայտնվեր ԻՊ ձեռքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը