Լրահոս

24.11.2009 16:27


Նիկոլայ Բորդյուժա. «Այսօր ՀԱՊԿ–ն ու ՆԱՏՕ–ն պետք է համագործակցեն»

-Ես ասել եմ, ասում եմ և կասեմ, որ այսօր ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն պետք է համագործակցեն։ Այսօր ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի կազմում գտնվող երկրների առջև նույն խնդիրներն են դրված,-մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Նրա խոսքերով՝ դրանք վերաբերում են ահաբեկության դեմ պայքարի, ծայրահեղականության, այս կամ այն տարածաշրջանում կարգուկանոնի հաստատման, թմրանյութերի տարածման, անօրինական միգրացիայի, միջուկային զենքի տարածման դեմ պայքարի շուրջ համագործակցությանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը