Լրահոս

15.12.2015 09:33


ՀԱԲ-2 թաղամասում «Mersedes»–ը բախվել է էլ. սյանը, ինչից սյունը շրջվել է ճանապարհի վրա

ՀԱԲ-2 թաղամասում «Mersedes»–ը բախվել է էլ. սյանը, ինչից սյունը շրջվել է ճանապարհի վրա

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19.48-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԲ-2 թաղամասի թիվ 190 դպրոցի մոտակայքում «Mersedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mersedes ML 350» մակնիշի 77 DR 778 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Բ., ծնվ. 1984թ.) բախվել է էլ. սյանը, ինչից սյունը շրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա, ուղևոր Վ. Մ.-ն (ծնվ. 2000թ.) տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը