Աշխարհ

15.12.2015 09:50


ԻՊ գրոհայինները քիմիական զենքի բաղադրատարրեր են ստացել Թուրքիայից (տեսանյութ)

ԻՊ գրոհայինները քիմիական զենքի բաղադրատարրեր են ստացել Թուրքիայից (տեսանյութ)

Թուրքիայում քաղաքական նոր սկանդալ է հասունացել։ Ուշագրավ բացահայտում է արել տեղական ընդդիմությունը։ Պարզվել է՝ ԻԼԻՊ–ի զինյալները քիմիական զենք մշակելու համար Անկարայից համապատասխան բաղադրատարրեր են ստացել։ Դրանց շնորհիվ Սիրիայում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում ստեղծած լաբորատորիաներում գրոհայինները նյարդային համակարգը կաթվածահար անող գազ՝ զարին են ստացել։

Իշխանությանը դիմակազերծած թուրքական ընդդիմությունը հայտարարել է, որ պատրաստ է ասվածի ապացույցները ներկայացնել։

Ուշագրավ է, որ թուրքական կառավարությունը տեղյակ է եղել մատակարարումների մասին, սակայն ամեն ինչ արել է հետաքննությունը դադարեցնելու համար։

Քիմիական զենքի մատակարարումների գործը քննվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։

Մանրամասները՝ «vesti.ru»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը