Լրահոս

15.12.2015 12:16


Նորատուս գյուղի բնակիչներն ավտոմեքենաներով փակել են Երևան-Վարդենիս ճանապարհը

Նորատուս գյուղի բնակիչներն ավտոմեքենաներով փակել են Երևան-Վարդենիս ճանապարհը

Արդեն 30 րոպեից ավելի է, լարված իրավիակ է ստեղծվել Երևան-Վարդենիս ավտոճանապարհի Մարտունի-Գավառ ավտոճանապարհի խաչմերուկում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Նորատուս գյուղի 200-ից ավելի բնակիչներ, ի նշան բողոքի, նշված ճանապարհը փակել են, ինչի պատճառով էլ հսկայական խցանում է առաջացել և երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել: Ակցիայի մասնակիցները բարձրաձայնում են, որ իրենք ճանապարհը փակել են, քանի որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արսեն Արսենյանը անհիմն մարդկանց մեղադրում է ու, ըստ գյուղացիների հայտարարության, չարաշահում է պաշտոնեական դիրքը և մարդկանց անհիմն կալանքի է ենթարկում, ինչի իրավունքը նա չունի:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը