Լրահոս

15.12.2015 14:23


«Հայբուսակ» ինստիտուտի մոտ զենք է թողել

«Հայբուսակ» ինստիտուտի մոտ զենք է թողել

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 15.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի «Հայբուսակ» ինստիտուտի մոտ գտնվող աղբամանի հարևանությամբ զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «GLOCK» տիպի ատրճանակ` 2 փամփշտատուփով, և 4,5 մմ տ/չ 22 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը