Լրահոս

15.12.2015 15:07


Պաշտոնեական կեղծիքի դեպքով գործ

Պաշտոնեական կեղծիքի դեպքով գործ

Վարդենիսի սոցիալական ծառայության տարածքային գրասենյակի տնօրենի կողմից ինքնությունը չպարզված անձին Կառլեն Վ.-ի սոցիալական անապահովության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկանք տալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում դեռևս 2014 թվականի դեկտեմբերին հարուցվել է քրեական գործ և շուրջ մեկ տարի կատարվել նախաքննություն:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ ևբազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեականգործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը