Լրահոս

15.12.2015 17:44


«УАЗ»–ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի գետը

«УАЗ»–ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի գետը

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13.28-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապճարհի Դիլիջան-Իջևան հատվածի 20-րդ կմ-ում «УАЗ» մակնիշի 34 RA 642 պ/հ (վարորդ՝ Ս. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի գետը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը