Լրահոս

15.12.2015 21:02


Բացահայտվել են քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների գումարների յուրացման նոր դրվագներ

Բացահայտվել են  քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների գումարների յուրացման նոր դրվագներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների յուրացման մի շարք դեպքեր։ Խոշոր չափերով յուրացում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատոր Ա.Գրիգորյանին։

2015 թվականի հոկտեմբերի 29-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի լիազորված ներկայացուցչից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 3-ից 9-նն ընկած ժամանակահատվածում «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատորը յուրացրել է քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների գումարներից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ յուրացումների ծավալը, մեխանիզմը պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ փոստային բաժանմունքի օպերատոր Ա.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը և պատրաստակամություն հայտնել մաս-մաս վերականգնել պատճառված վնասը։

Նախաքննության ընթացքում քնությանն են ներկայացվել 52 քաղաքացիների դիմում և անձնագրային տվյալ, ովքեր չեն ստացել իրենց հասանելիք գումարները (թոշակներ, նպաստներ):

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը