Լրահոս

15.12.2015 22:00


«Ֆոլկսվագեն Գոլֆ»–ն արգելափակվել է ձնակույտի մեջ

«Ֆոլկսվագեն Գոլֆ»–ն արգելափակվել է ձնակույտի մեջ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 17.25-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Կայք-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կայք-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34 SR 184 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ձնակույտում:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը