Լրահոս

16.12.2015 20:28


14 տարի հետախուզման մեջ գտնվողը Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվեց Հայաստան

14 տարի հետախուզման մեջ գտնվողը Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվեց Հայաստան

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ՌԴ Դոնի-Ռոստով քաղաքում գտնվող ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան տեղափոխվել 1969 թ. ծնված Արամ Բ.-ն, ով 2001 թ. հունվարի 4-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Խափանման միջոցը՝ կալանք:
Արամ Բ.-ն փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին:

Այս խորագրի վերջին նյութերը