Աշխարհ

16.12.2015 23:10


ԴԱԻՇ–ն Օբամային խալիֆ է հռչակել (տեսանյութ)

ԴԱԻՇ–ն Օբամային խալիֆ է հռչակել (տեսանյութ)

ԴԱԻՇ–ի ահաբեկիչները տեսաուղերձ են հրապարակել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասին։ Ահաբեկիչներն իրենց խոսքում Օբամային ներկայացնում են որպես հզոր առաջնորդ, ով էլ հենց կանգնած է եղել խալիֆաթի արմատներում և ջիհադը բարձրացրել նոր մակարդակի։

Որպես Բարաք Օբամայի ձեռքբերումներից մեկը՝ ահաբեկիչներն առաջին հերթին մատնանշում են Մուամմար Քադդաֆիին ոչնչացնելը։

«Կարելի է հիշել Աֆղանստանը. Ջորջ Բուշը մեզ բերեց Իրաքը, բայց իսկական հերոսը Օբաման է, ով կանգնած է եղել մեր խալիֆաթի արմատներում։ Նրա շնորհիվ մենք կարողացանք ձերբազատվել այլախոհ կառավարություններից, որոնք չէին հետևում շարիաթի օրենքներին։ Օբաման կարողացավ մեզ ազատել Քադդաֆիից, ով խոչընդոտ էր մեզ համար օրենքի վերականգնման ճանապարհին։ Այժմ, Ալլահի ողորմածության շնորհիվ, մեր բոլոր խմբավորումները միավորվել են»,–ասվում է ուղերձում։

Ահաբեկիչները նաև հայտարարում են՝ հենց ԱՄՆ նախագահի շնորհիվ է իրենց մոտ զենք հայտնվել, ինչի օգնությամբ իրենք պայքարում են Օբամայի թշնամիների դեմ։ Ուղերձի վերջում ահաբեկիչներն Օբամային հռչակում են իրենց խալիֆ։

«Օբա՛մա, դու մեզ համար շատ բան ես արել, այդ պատճառով մենք քեզ հռչակում ենք մեր խալիֆ, մեր ուղեցույցը դեպի Ալլահ ճանապարհին»,–հայտարարել են ահաբեկիչները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը