Աշխարհ

16.12.2015 23:58


Զարինի մասին հայտարարած թուրք ընդդիմադիր գործչին մեղադրում են պետական դավաճանության մեջ (տեսանյութ)

Զարինի մասին հայտարարած թուրք ընդդիմադիր գործչին մեղադրում են պետական դավաճանության մեջ (տեսանյութ)

Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել ընդդեմ պատգամավոր Էրեն Էրդեմի, ով իր հարցազրույցում պատմել էր՝ 2013թ. ԻՊ–ը Թուրքիայից մեծ քանակությամբ զարին գազ է ստացել։ Այս մասին հայտնում է RT–ն։

Քաղաքական գործչի կարծիքով՝ հենց այդ թունավոր նյութն է օգտագործվել Դամասկոսում իրականացված քիմիական հարձակման ժամանակ, ինչի զոհ էին դարձել հարյուրավոր մարդիկ։

Արդեն վաղը խորհրդարանի պատգամավորները քկվեարկեն Էրդեմին անձեռնմխելիությունից զրկելու հարցի շուրջ, ինչի հաստատումից հետո արդեն հնարավոր կլինի քրեական գործ հարուցել՝ պետական դավաճանության մեղադրանքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը