Լրահոս

17.12.2015 07:45


Ավտոմեքենան ընկել է դիտահորի մեջ

Ավտոմեքենան ընկել է դիտահորի մեջ

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 00.36-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան և Սանկտ Պետերբուրգի փողոցների խաչմերուկում ավտոմեքենան ընկել է դիտահորի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դիտահորի միջից դուրս են բերել Ս. Հ.-ին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 34 QD 798 պետհամարանիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը