Լրահոս

17.12.2015 09:12


«ՎԱԶ-2112»–ը դիմացի անիվներով հայտնվել է լճում

«ՎԱԶ-2112»–ը դիմացի անիվներով հայտնվել է լճում

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 00.18-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում` լողափին, «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենան դիմացի անիվներով հայտնվել է լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Վ. Գ.-ին պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի 34 OL 419 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը