Աշխարհ

17.12.2015 13:00


Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը (տեսանյութ, լրացված)

Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը (տեսանյութ, լրացված)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական մեծ մամուլի ասուլիսն էր հրավիրել, որին մասնակցելու համար հավատարմագրվել էր 1392 լրագրող։ ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցության այս քանակը ռեկորդային էր Պուտինի նախորդ ասուլիսների համեմատ։

Ուղիղ հեռարձակումն իրականացնում էին «Россия 1», «Россия 24» հեռուսաալիքները, «Маяк» և «Вести ФМ» ռադիոկայանները։

Մամուլի ասուլիսը զուգահեռ թարգմանվում էր անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։

Մասնավորապես, անդրադառնալով Թուրքիայի ավիացիայի կողմից ռուսական Սու–24–ը խոցելու միջադեպին՝ Պուտինն ընդգծել է՝ դա ոչ միայն բարեկամական գործողություն չէր, այլև թշնամակա՛ն էր։

«Եթե դժբախտ պատահար լիներ, ապա ի՞նչ են անում այդ դեպքում. անմիջապես վերցնում են լսափողը և բացատրություն տալիս: Փոխարենը՝ Թուրքիան անմիջապես վազեց Բրյուսել՝ հասե՛ք, մեզ վիրավորում են: Սկսեցին թաքնվել ՆԱՏՕ-ի հետևում, իսկ վերջինին դա պե՞տք է։ Կարծես՝ ո՛չ»,- հայտարարել է Պուտինը:

Պուտինը նաև չի բացառել, որ Սու-24-ը խոցելով՝ թուրքական ղեկավարությունում ինչ–որ մեկը ցանկացել է «լիզել ամերիկացիների համապատասխան տեղը».

«Բայց չգիտեմ՝ հարկավո՞ր է դա ամերիկացիներին»։

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ եթե մինչև այս միջադեպը թուրքական ավիացիան պարբերաբար խախտում էր Սիրիայի տարածքը, ապա հիմա՝ դե թող թռչեն:


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը