Լրահոս

17.12.2015 15:10


Ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտի երթևեկությունը

Ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտի երթևեկությունը

«Երևանյան Ամանորի վազք» բարեգործական վազքի անցկացմամբ պայմանավորված` սույն թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:30-ը, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտի երթևեկությունը Ծովակալ Իսակով պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա, ինչպես նաև Կիևյան և Լենինգրադյան փողոցներից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա տանող ճամապարհահատվածներում:

Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը